News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսական «Գազպրոմը» եւ թուրքական BOTAS-ը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ թուրքական կողմին ռուսական գազի համար 10․25 տոկոսի չափով զեղչ տրամադրելու մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։

«Իմ տեղեկություններով՝ Գազպրոմի ու BOTAS-ի միջեւ զեղչի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ավելի վաղ քննարկված պայմանավորվածությունների համաձայն՝ այդ զեղչը կկազմի 10․25 տոկոս։ Զեղչ տրամադրելու մասին փաստաթուղթը դեռ չի ստորագրվել»,- ասել է Նովակը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ընկերությունների միջեւ ռուսական գազի զեղչի չափի վերաբերյալ տարաձայնություններ կան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռուսաստանն ու Թուրքիան մինչեւ տարվա կեսերը պետք է ստորագրեին միջկառավարական համաձայնագիր՝ «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության վերաբերյալ, սակայն առայսօր չեն ստորագրել։ Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ հետաձգման պատճառն է դարձել ռուսական գազի զեղչի վերաբերյալ կողմերի միջեւ վերջնական պայմանավորվածության բացակայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ