News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Գահերի խաղը» հայտնի սերիալի հսկայական սառցե Պատը ցանկանում են զբոսաշրջային վայր դարձնել: Այս մասին գրում է Belfast Telegraph-ը:

Պատը գտնվում է Հյուսիսային Իռլանդիայի Անտրիմ կոմսությունում, Իռլանդական ծովի հարեւանությամբ: «Գահերի խաղի» նկարահանող խումբը նախկին գործարանը վերածել է Գիշերային դիտակետի:

Ըստ Gazeta-ի, հիմա տեղի իշխանությունները ցանկանում են, որպեսզի HBO հեռուստաալիքը սերիալի նկարահանումներից հետո թողնի դեկորացիան, քանի որ Պատը կարող է զբոսաշրջային հիթ դառնալ:

«Գահերի խաղի» նկարահանումներն անցկացվում են Հյուսիսային Իռլանդիայում, Մարոկկոյում, Իսլանդիայում եւ Խորվաթիայում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սերիալի նկարահանումները երկարաձգվել են եւս երեք տարով:

Նախկինում «Հոբբիտ» եւ «Մատանիների տիրակալը» ֆիլմերի՝ Նոր Զելանդիայում անցկացված նկարահանումների որոշ վայրեր արդեն տեսարժան վայրեր են դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ