News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները չպետք է ստեն ժողովրդին էլեկտրաէներգիայի հարցում։ Այս մասին հուլիսի 31-ին Հանրային խորհրդում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց կառույցի անդամ Արշակ Սադոյանը։

«Մենք էներգետիկ համակարգը հանձնել ենք ուրիշ երկրի, եւ նրա ներկայիս տերերը ուզում են ամեն բան վերադարձնել հնարավորինս արագ։ Հենց այդ պատճառով նրանք սպառնում են անջատել համակարգը, իսկ մենք հարկադրված ենք ենթարկվել նրանց։ Մենք ուղղակի այլ ելք չունենք»,- ասաց Սադոյանը։

Իր հերթին էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը հակաճառեց, թե 2014թ. սակագնի բարձրացումը նպատակ ուներ փոխհատուցել միայն օբյեկտիվ պատճառները՝ գետերում ջրի պակասորդը եւ Հայկական ԱԷԿ պլանից դուրս դադարը։ «Բայց ինչու՞ է պետք վերադարձնել 2 տարվա ընթացքում։ Ինչու՞ չի կարելի երկարաձգել։ Ես դա էլ հենց շեշտում եմ, որ նրանք ուզում են ամեն ինչեւ միանգամից»,- հայտարարել է Սադոյանը։

«Դա արվում է, որպեսզի ապահովվի էներգետիկ համակարգի անխափան աշխատանքը»,- պատասխանել է ՀԾԿՀ ֆինանսական անալիզի բաժնի պետ Հայ Գոսալմյանը։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ