News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական արտադրության հագուստի մոդելները սեպտեմբերին կցուցադրվեն Մոսկվայում։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնեց Հայաստանի թեթեւ արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը։

Ցուցադրությանը պլանավորում են մասնակցել 10 ընկերություն, որոնցից 8-ը՝ Միության անդամներ։ Հայկական ձեռնարկությունների մասնակցությունը կկազմակերպի «Հայաստանի զարգացման հիմնադրամը»։

«Հիմնականում կլինեն մեր մոդելագործների կարած հավաքածուները, որոնք նախատեսված են արտահանման համար։ Հուսամ, նրանք կգրավեն ռուսաստանցի գնորդներին եւ ոչ միայն»,- հայտարարեց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ 2014.թ ավարտին 2015թ. սկզբին ՄԱԿ Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ծրագրի շրջանակներում Իտալիայի թեթեւ արդյունաբերության ոլորտի խորհրդատուները Հայաստանում ուսումնական դասընթացներ էին անցկացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ