News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի ժամանակ` հունիսի 23–ին, Գյումրիի Թատերական հրապարակից բերման ենթարկված, խուլիգանության մեջ մեղադրվող Կարեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Պետրոսյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը` նշելով, որ քրեական գործը կարճելու որոշում դեռեւս չկա:

«Քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառով: Հաջորդ շաբաթ պարզ կլինի` գործը կարճվելու է, թե ոչ, եւ ինչ հիմքերով: Ամեն դեպքում, Կարեն Պետրոսյանն այլեւս կապ չունի այդ քրգործի հետ»,- ասաց փաստաբանը: 

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին գյումրեցի ակտիվիստները նստացույց էին սկսել քաղաքի Թատերական հրապարակում` ի աջակցություն Երեւանի Բաղրամյան պողոտայում  ընթացքող նստացույցի: Հունիսի 23-ի վաղ առավոտյան, երբ Բաղրամյանում նստացույցի մասնակիցների նկատմամբ ջրցան կիրառվեց, Գյումրիում միաժամանակ բերման ենթարկվեց 13 ակտիվիստ: Բերման ենթարկվածներից Կարեն Պետրոսյանի  նկատմամբ քրեական գործ էր հարուցվել խուլիգանության հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ