News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հարավում Մարսել-Մադրիդ երթուղով ընթացող իսպանական ճեպընթացի ուղեւորներին հրդեհի պատճառով տարհանել են: Այս մասին գրում է ֆրանսիական Figaro պարբերականը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, Լյունել քաղաքից 200 մետր հեռավորությամբ: Ընթացքի ժամանակ գնացքի լոկոմոտիվը հրդեհվել է, եւ գնացքը կանգնեցրել են: Դեպքի վայր ժամանակ փրկարարները տարհանել են 250 ուղեւորի:

Վագոններում տարածված ծուխը խուճապ է առաջացրել ուղեւորների շրջանում, որոնք սկսել են կոտրել պատուհաններն ու ինքնուրույն դուրս գալ: Արդյունքում ոմանք ձեռքի եւ ոտքի կտրվածքներ են ստացել: Լուրջ վնասվածք ստացածներ, սակայն, չկան:

Գնացքների երթեւեկությունը երկու ուղղությամբ էլ կանգնեցված է: Լոկոմոտիվի հրդեհման պատճառը չի նշվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ