News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կառավարման խորհրդարանական ձեւը թույլ կտա Հայաստանի կուսակցություններին եւ քաղաքական ուժերին իրենց արժանի տեղը զբաղեցնել կառավարման համակարգում։ Այս մասին օգոստոսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի։ «Սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարումն ավելի արդյունավետ կդառնա, իսկ քաղաքական լանդշաֆտը՝ ավելի հստակ եւ կայացած։ Տնտեսական, հոգեւոր եւ մշակութային կյանքում նույնպես նոր հնարավորություններ կստեղծվեն»,- վստահեցրեց Մինասյանը։

Անդրադառնալով Վենետիկյան հանձնաժողովի՝ Սահմանադրական բարեփոխումների նախագծով նախատեսված որոշ դրույթները վերանայելու առաջարկին՝ պատգամավորը նշեց. «Սահմանադրական բարեփոխումների հրապարակված կոնցեպտը դոգմա չէ։ Ամենասկզբից հայտարարվել էր, որ եթե Սահմանադրությունն ավելի ամուր դարձնելուն նպաստող կարծիքներ եւ առաջարկներ լինեն, մենք պատրաստ կլինենք քննարկել դրանք»։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին հրապարակվել էին Սահմանադրական բարեփոխումների նախագծի առաջին 7 գուխները։ Հիմնականում նոր Սահմանադրությունը նախատեսում է անցում կատարել խորհրդարանական համակարգի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ