News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ո´չ թալանին» նախաձեռնության անդամները գոհ չեն էլեկտրաէներգիայի թանկացման հարցով Կառավարության ուղղված իրենց նամակի պատասխանից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողներին ասացին նախաձեռնության անդամները՝ ամփոփելով  նախաձեռնության կողմից մինչ օրս իրականացված գործունեությունը եւ ստացված նամակների պատասխանները:

«Կառավարությանը ներկայացրած հարցերից մեկն էր՝ ինչ միջոցներով պետք է իրականացվի աուդիտը ՀԷՑ-ում: Մեզ պատասխան եկավ, որ «Ինտեր ՌԱՈ»-ի միջոցներով պետք է լինի, սակայն երկու մյուս կետերին անգամ անդրադարձ չեղավ՝ պատճառաբանելով, որ դեռ պարզ չի սուբսիդավորոման հարցը: Մյուս կետերի պատասխանը շատ չուշացավ: Մի քանի օր հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարություն արեց, որ «Որոտանի ՋԷԿ»-ի վաճառքից պետք է տրամադրեն միջոցները: Կամ մեր կառավարությունը լավ չի գիտակցում խնդիրը, կամ դեռ շարունակում է չգիտակցել վերջին հնարավորությունը, որ տրված էր իրեն` օգտագործել եւ խելամիտ որոշում կայացնել թալանին վերջ տալու համար»,-ասաց նախաձեռնության համակարգող անդամ Սոֆյա Հովսեփյանը:

Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ արդարացի չէ էլեկտրաէներգիայի թանկացումը սուբսիդավորել «Որոտանի ՋԷԿ»-ի վաճառքից ստացված գումարով, քանի որ այն ավելի նպատակային կարող էր ծախսվել Կառավարության կողմից:

Նախաձեռնության համակարգող անդամ Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ նախաձեռնությունը կհրաժարվի մասնակցել աուդիտ կոչված գործընթացին, փոխարենը իրենք այս ընթացքում ձեւավորել են տարբեր ուղղություններով աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն մասնագետների հետ:

«Բնականաբար, այս մասնագետները կապ չունեն աուդիտի հետ բոլորն էլ ասում են, որ աուդիտի մեջ մտնելն այս պահին անիմաստ է, քանի որ հնարք է»,- ասաց նա:

Տիգրան Մարտիրոսյանի խոսքով՝  այսպես ուզում են հիմնավորել, որ հոսանքի թանկացումն անխուսափելի է. «Մինչդեռ մենք պետք է հիմնավորենք, որ թանկացումը օբյեկտիվ չէ եւ պետք է տեղի չունենա»:

Նրանք նաեւ ներկայացրեցին, թե ինչ նամակներ են ուղղել եւ պահանջել  ՀԷՑ-ին՝ համակարգող խմբին ներկայացնել այն 10 ուղղությունները, որոնք կորուստները հասցնում են առավելագույնի, նույն խնդրով դիմել են նաեւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, իսկ ՀԾԿՀ-ի դիմում են գրել՝ խնդրելով տրամադրել վերջին 7-8 տարիներին էլեկտրաէներգիայի սակագնի աճի տեմպը եւ այլն: Նախաձեռնությունն այս նամակների պատասխանները դեռ չի ստացել:

 Նախաձեռնության անդամները նաեւ նշեցին, որ  թեեւ իրենք սպառնալիքներ են ստանում, բայց չեն վախենում դրանցից եւ հետ չեն կանգնելու իրենց պայքարից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ