News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

էլեկտրաէներգիա 2015-ին «Սեւան-Հրազդան կասկադ» ՀԷԿ-ը նախատեսում է արտադրել 420-430 մլն ԿՎՏ/Ժ էլեկտրաէներգիա։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Սեւան-Հրազդան կասկադ» ՀԷԿ -ը կառավարող «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Արսեն Գրիգորյանը։

Նրա խոսքով, 2014 թվի պլանը կազմել է մոտ 550 մլն կիլովատ/ժամ, բայց փաստացի արտադրվել է մոտ 460 մլն։ Այս տարի, նախորդ տարվա համեմատ, կա արտադրության փոքրիկ աճ, որը կապված է Հրազդանում ջրի մակարդակի հետ։ «Ընդհանուր առմամբ ջուրն այնքան էլ շատ չէ, բայց անցյալ տարվա համեմատ մի քիչ ավելի է», - նկատել է նա։

Ի պատասխան այն հարցի, թե ընկերությունը չի՞ նախատեսում հաջորդ տարի դիմել բացթողնման սակագնի բարձրացման խնդրանքով (այսօր կասկադը էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների մեջ ամենացածր գինն է առաջարկում), Գրիգորյանը նշել է․ «Հնարավոր է, որ դրա անհրաժեշտությունը չլինի, եթե «Էլեկտրացանցերը» ժամանակին մարեն մեր հանդեպ ունեցած պարտքը»։

Ինչպես նախկինում հայտարարել էր Գրիգորյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը երկկողմանի պայմանավորվածության համաձայն պետք է մարեր «Սեւան-Հրազդան կասկադ» ՀԷԿ-ին ունեցած էլեկտրաէներգիայի գնման պարտքը մինչեւ սեպտեմբերի վերջը:

Հիշեցնենք, որ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 90%-ը պատկանում է «ՌուսՀիդրոյին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ