News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամները անվադողերը Հանրապետության հարապարակ են տարել ոստիկաններից պաշտպանվելու համար է։Այս մասին հայտարարեց «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը։

«Մենք անվադողերը չենք օգտագործելու կրակներ անելու համար ու ձեր վրա նետելու համար, ձեզանից պաշտպանվելու համար ենք օգտագործվելու։ Մեր անհնազանդությունը խաղաղ է։ Ոստիկանները էդքան պլոճիկ չունեն, որ պատժեն իրական հանցագործներին, բայց տարեց մարդկանց վրա ձեռք են բարձրացում ու արագ ոստիկանություն են տանում անվադողերի մասին խոսացողին եւ անվադողեր բերողներին։ Ես այս տարածքում մի քանի տասնյակ անվադող ունեմ, եկեք տարեք ինձ»,– ասաց Դավիթ Սանասարյանը։

Այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է, մասնակիցները փորձում են փակել հրապարակի հարակից փողոցները։ NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը բանակցում են։ Փոխոստիկանապետը Դավիթ Սանասարյանի խոստացել է, որ 15 րոպե անց բերման ենթարկվածները ազատ կարձակվեն։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am–ը, Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամներ`Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սերգեյ Կյուրեղյանը եւ Անդրանիկ Մանուկյանը, ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու պատճառաբանությամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները եւ ՀԷՑ–ի ազգայնացում։ Նախաձեռնությունը այսօր հանրահավք էր հրավիրել Հանրապետության հրապարակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ