News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում մեկ շաբաթվա ընթացքում արեւածաղկի անմշակ ձեթի գինը հասել է մեկ տոննայի համար 57 հազար  ռուբլու: Այս մասին իր հաղորդագրության մեջ տեղեկացնում է  «Սովէկոն» գործակալությունը,  որը մասնագիտանում է ագրարային ոլորտի վերլուծությունների վրա:

2014 թ հոկտեմբերին (այդ ամսին սկսվում է արեւածաղկի բերքահավաքը) ձեթի գինը ավելացել է 90 տոկոսով ու հասել առավելագույն նիշին՝ «Սովէկոնի» դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում:

Ինչպես նշում են գործակալության վերլուծաբանները ՝ արեւածաղկի ձեթի թանկացման հիմնական գործոնը ռուբլու սրընթաց անկումն է: Արժեզրկման հետեւանքով արտահանումը շահավետ է դառնում, իսկ ներքին շուկայում առաջարկը նվազում է: Սովէկոնի ներկայացուցիչները ակնկալում են, որ նոր բերքից ձեթի պատրաստումը կփոխի իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ