News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրության փոփոխության պահանջ եղել է քսանհինգ տարի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրության նոր նախագիծը հնարավորություն է տալիս, որ Հանրապետությունում ձեւավորվի հավասարակշռված իշխանություն։

«Այս քսանհինգ տարիների ընթացքում մեր թե տնտեսական, թե սոցիալական խնդիրների հիմքը քաղաքական է եղել։ Այսօր մենք կարողացել ենք այնպիսի նախագիծ մշակել, կառավարման համակարգն այնպես փոխել, որ մենիշխանություն չի կարող լինել։ Մենիշխանության հիմքում դրված էր՝ «Հաղթողը ստանում էր ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ» սկզբունքը, իսկ խորհրդարանական համակարգը բացառում է դա»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Արմեն Ռուստամյանը նշեց, որ Սահմանադրության փոփոխությամբ նոր Հայաստան ենք ունենալու։

«Քաղաքական գործիչներ եղան, որոնք նախագծի հրապարակումից կես ժամ անց մեկնաբանություն տվեցին։ Ես այդ մարդկանց դասակարգում եմ երեք մակարդակներում. մարդիկ, որոնք չեն կարդացել, մարդիկ, որոնք կարդացել են, բայց չեն հասկացել, մարդիկ, որոնք կարդացել են, հասկացել են, բայց իրենց քաղաքական շահից ելնելով՝ չեն ուզում այս համակարգը ներդրվի։ Կասկածներ ունեմ, որ այդ մարդկանց մանկության երազանքը նախագահ լինելն է, բայց այդ պաշտոնը չկա այժմ»,- ավելացրեց խմբակցության ղեկավարը։

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով։ Սպասվում է, որ աշնանային առաջին քառօրյային սկսվելու է նախագծի քննարկումը։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով՝ արդեն սեպտեմբերի վերջին նախատեսվում է հանրաքվեի անցկացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ