News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այժմ բարենպաստ ժամանակահատված է սահմանադրական բարեփոխումներ իրականացելու համար, քանի որ որեւէ խանգարող հանգամանք չկա` թե ընտրական ցիկլերի, թե արտաքին եւ ներքին քաղաքական առումով: Այս մասին  այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

«Սահմանադրական բարեփոխումները  անհրաժեշտ են բոլորիս՝ եւ քաղաքական ուժերին, եւ հասարակությանը: Դրանք հիմա են իրականացվում, որովհետեւ հիմա ամենաբարենպաստ ժամանակահատվածն է, որպեսզի այս կարեւոր փոփոխությունները կյանքի կոչվեն: Երբ էլ տեղի ունենային սահմանադրական փոփոխությունները, կառաջանար այն հարցը, թե ինչու հիմա»,- ասաց Լեւոն Մարտիրոսյանը:

Պատգամավորը սահմանադրական բարեփոխումները առաջադիմական քայլ է համարում, բայց կարծում է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը ռիսկային է:

Լեւոն Մարտիրոսյանի խոսքով՝ զարմանալի է, որ քաղաքական ուժերը վախենում են բարեփոխումներից՝ մտածելով, որ իշխանությունը դրանով վերարտադրության խնդիր է լուծում:

«Քաղաքական ուժերը չպետք է վախենան վերարտադրությունից, որովհետեւ գործող սահմանադրությունն էլ ոչնչով չի կաշկանդում վերարտադրության ցանկությունն իրականացնել»,- նշեց Լեւոն Մարտիրոսյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների ծրագրում կարեւորագույն դրույթը անցումն է խորհրդարանական կառավարման ռեժիմին եւ նախագահի լիազորությունների էական կրճատումը:

Պատգամավորը հույս հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումները դրական ազդեցություն կունենան նաեւ ներքին քաղաքական ուժերի կայացման վրա:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի նախագահին կից հատուկ հանձնաժողովը օգոստոսի 20-ին որոշում է կայացրել հաստատել սահմանադրական բարեփոխումների եւ հիմնավորումների նախագիծը եւ ներկայացնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:  Օգոստոսի 21-ին Սերժ Սարգսյանը  Հայաստանի Ազգային Ժողով է ուղարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այս շաբաթվանից նախագահը նախատեսում է Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնել սահմանադրական փոփոխությունների  նախագծում արձանագրված մոտեցումների վերաբերյալ: Նախագահը փորձագիտական հանձնախմբին նաեւ հանձնարարել է շարունակել Վենետիկի հանձնաժողովի հետ երկխոսությունը այն կետերի շուրջ, որոնց առիթով հանձնաժողովը նախնական կարծիք էր հայտնել և որոնց վերաբերյալ առայժմ համաձայնեցված լուծում չի գտնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան
Կո՛չ ենք անում ձեզ, հարգելի՜ հայրենակիցներ, անկախ ձեր համոզմունքներից, քաղաքական նախասիրություններից, սոցիալական կարգավիճակից, միանալ…
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Մենք ուզում ենք հետ գնանք տուն՝ Արցախ. Հիմա այս շարժումը, որ սկսել է Բագրատ...
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
«Պահեստազորի սպաների շարժում»-ը, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների շարժումը», «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն...
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Իրենք իրենց մխիթարում են. ասում են՝ դե մի 50 հոգի են, դե մի 300 հոգի են, շատ չեն...
Ամենաշատ