News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագծում ներառված առաջարկները, ընդհանուր առմամբ, լավն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Այվերս Էնձինշը:

Նախ նա առանձնացրեց մարդու իրավունքներն ու ազատությունները: «Սահմանադրական բարեփոխումների նախագիծն ապահովում է մարդու իրավունքների իրականացման իրավական, տնտեսական եւ սոցիալական երաշխիքները: Դա շատ լավ է: Մյուս կողմից՝ խորհրդարանական հանրապետությունը կիսանախագահական կամ նախագահական հանրապետությունից ավելի լավ է»,- ընդգծեց փորձագետը: Դա, ըստ նրա, Կառավարության կառուցողական խոսքն է, եւ՝ լավ որոշում:

«Նախագիծն ապահովում է նաեւ սահմանադրական որոշ ինստիտուտների գործունեության երաշխիքները. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Վերահսկիչ պալատի, լրատվամիջոցների, Մարդու իրավունքների պաշտպանի»,- նշեց Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը:

Նա հավելեց, որ այդ քայլ առաջ է ժողովրդավարացման գործընթացում: «Սահմանադրական բարեփոխումների շուրջ իմ անձնական կարծիքը դրական է: Չեմ ցանկանում ասել, որ այս կամ այն Սահմանադրությունն ավելի լավն է: Դա կախված է այն հանգամանքից, թե ինչ է գրված թղթի վրա եւ որքանով է այն կյանքի կոչվում, ինչպես են իրականացվում այդ իրավական նորմերը»,- ամփոփեց Այվերս Էնձինշը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների նախագիծն ուղարկել է Ազգային Ժողով: Սպասվում է, որ Սահմանադրության փոփոխությունների շուրջ քննարկումները կկայանան սեպտեմբերին, խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ