News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նախատեսվում է ջրի սակագնի բարձրացում: Այս մասին ակնարկվում է  Ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտի ռազմավարության եւ ֆինանսավորման ծրագրում, որը  ՀՀ կառավարության  հավանությանն արժանացավ սույն թվականի հուլիսի 13-ին, հաղորդում է «ԷկոԼուրը»:

«Ներկայումս, ջրի գործող սակագները բավականին ցածր են լիարժեք ծախսերից եւ չեն ծածկում նույնիսկ ՇեւՊ (շահագործում եւ պահպանում) ծախսերը:

«Հայջրմուղկոյուղի›› ՓԲԸ մասով սակագները չեն վերանայվել 2009թ.-ից ի վեր, 3ՏՋԿ («Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններ) համար՝ 2010թ.-ից:  Այդ կապակցությամբ, ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 883-Ն որոշման համաձայն սակագինը պետք է ներառի պահպանման եւ վերանորոգման ընդլայնված աշխատանքների ծախսերը, ինչը կապահովի ջրամատակարարման համակարգի նորմալ գործունեությունը եւ պահպանումը»,-մասնավորապես նշված է ծրագրում:

Կառավարության վերանշյալ որոշման կատարումը ապահովելու միջոցառումները` լրիվ ինքնածախսածածկող սակագնին անցման փուլի տեւողությունը եւ ձեւը, պետք սահմանվեն մինչեւ 2015թ. նոյեմբերը: Սակագների սահմանման վերաբերյալ տեղեկատվություն հանրությանը կտրամադրվի 2016թ-ի հունիսին:

Ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտի ռազմավարության եւ ֆինանսավորման ծրագիրը նախատեսված է 2016-2030 թվականների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ