News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն բացառում է լայնամասշտաբ պատերազմի սկսման հնարավորությունը: Քաղաքագետն իր կարծիքն արտահայտել է minval.az պարբերականին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, շփման գծի վրա փոխհրաձգություն տեղի է ունենում Բիշքեկում 1994-ին հրադադարի արձանագրության ստորագրումից ի վեր: Դրանք պարբերական, կառավարելի բնույթ են կրում:  «Հիմա ակտիվության նոր փուլ է սկսվել: Ես բացառում եմ լայնամասշտաբ պատերազմի սկսման հնարավորությունը: Ղարաբաղն Ադրբեջանին պետք չէ, Ռուսաստանին` առավել ևս: Կրեմլը երկու երկրին իր վերահսկողության տակ է պահում», - հայտարարել է Զարդուշտ Ալիզադեն:

«Իմ դիտարկումները ցույց են տվել, որ մեր մարդկանց հետաքրքրող միակ բանը դոլարի փոխարժեքն է: Այն, որ աշխարհում Ղարաբաղի մասին քիչ են խոսում, ադրբեջանական դիվանագիտության հաջողությունն է», - համարում է քաղաքագետը:

Պատասխանելով նախագահների հանդիպման հնարավորության մասին հարցին, Զարդուշտ Ալիզադեն նշել է, որ նրանք խոսելու բան չունեն. «Երկրների ղեկավարների դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են, շփման, փոխադարձ հարգանքի կետեր չկան: Ոչ ոք չի ուզում լուծել այդ խնդիրը: Դրա համար էլ նման հանդիպումն ուղղակի անիմաստ կլինի: Մյուս կողմից էլ, նրանց կարող եմ ասել. տղերք, սկսեք ակտիվություն ձևացնել»:

«Արդեն 20 տարի է` Ղարաբաղը փաստացիորեն չի պատկանում Ադրբեջանին: Բիշքեկյան արձանագրությամբ երկիրը պարտավորություն է  ստանձնել առ այն, որ չի փորձի ուժով հետ գրավել Ղարաբաղը:  Իսկ ի՞նչ է փոխվել: Հասարակությունն արթնացե՞լ է, ցա՞վ է զգացել:  Պատկերացրեք այնպիսի իրավիճակ, երբ բոլոր ղարաբաղցիներին հանկարծ հայտարարեն, որ իրենց Բաքվից տեղահանում են դեպի Ադրբեջանի խորքը… Դժվար չէ կռահել, թե ինչ տեղի կունենա», - նշել  է քաղաքագետը:

Նրա խոսքով, Արևմուտքում լավ տեղեկացված են և գիտեն, որ ղարաբաղյան կարգավորման հարցում ակտիվանալու ռեսուրս չունեն: «Վերջին նման ակտիվությունը եղել է Քի Վեսթում, երբ բոլորը հասկացան, որ և Հայաստանը, և Ադրբեջանը երկաթյա շղթաներով գամված են Ռուսաստանին և իրենք իզուր ժամանակ են կորցնում: Դրանից հետո սկսեցին ընդամենը ժամանակ առ ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահներ նշանակել:  Դա շատ նման է նրան, որ մերձավորարևելյան կարգավորումը կախված է միայն ԱՄՆ-ից, չնայած Ռուսաստանը համանախագահող է, բայց նրանից ոչինչ կախված չէ: Նույնն էլ  Ղարաբաղյան հակամարտության մեջ է. ամեն ինչ կախված է Ռուսաստանից, բայց ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, ներկա է բանակցություններին», - արձանագրել է Զարդուշտ Ալիզադեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ