News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը 0-4 տարեկան տղաների եւ աղջիկների քանակի բարձր հարաբերակցություն ունեցող երկրների ցուցակում առաջատար հորիզոնական է զբաղեցնում։ Այդ երկրում հարաբերակցությունը 118,9 է։ Այս մասին ասված է ամերիկյան NPR մեդիակազմակերպության կայքում, որտեղ այս խնդրին նվիրված հոդված է լույս տեսել։ Ամենամեծ դիսբալանս ունեցող երկրների առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Չինաստանը, Մարտինիկան, Վիետնամը, Հնդկաստանը, Մալդիվյան կղզիները, Պապուա Նոր Գվինեան, Պակիստանը, Սամոան, Ալբանիան։

Հոդվածում նշվում է, որ անասնաբուծության մեջ նիհար եւ հիվանդ ոչ ցանկալի կենդանիներին հոտից հեռացնում են։ «Տհաճ է լսել, որ դա կիրառվում է նաեւ մարդու նկատմամբ, բայց Թեքսասի A&M համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Վալերի Հադսոնը հենց այդ երեւույթն ի նկատի ունի, երբ խոսքը համաշխարհային աճող այն միտումի  մասին է, երբ հիմնականում Ասիայի, Հարավարեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի որոշ երկրների ընտանիքներում տղաներին նախընտրում են աղջիկներից։ Շատ տագնապալի շրջադարձ է, որ 21-րդ դարում աղջիկներից հրաժարվելը նորից դառնում է աշխարհում տարածված երեւույթ»,- գրում է նա։

Բնությունը ավելի բարեհաճ է տղաների նկատմամբ։ Աշխարհում գենդերային հարաբերակցությամբ նոր ծնված 100 աղջկան բաժին է հասնում 150-107 նորածին տղա։ Բայց այդ տարբերությունը ժամանակի հետ հարթվում է, քանի որ աղջիկները ավելի դիմացկուն են հիվանդությունների նկատմամբ։ Կանայք միջինում տղամարդկանցից երկար են ապրում։

Սակայն տեխնոլոգիաները թույլ են տվել նույնիսկ  ամենաաղքատ երկրներին շրջանցել գենդերային բալանսը։ «Դա էապես պայմանավորված է իգական սեռի երեխաների աբորտներով։ Սակայն դրա պատճառներից է նաեւ թերսնուցումը, ոչ բավարար իմունիտետը եւ աղջիկներին բժշկի տանելու ցանկության բացակայությունը»,- գրում է Հադսոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ