News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավսլավիայի կառավարության նախագահի նախկին տեղակալ Նիկոլա Շաինովիչը վաղաժամ ազատ է արձակվել շվեդական բանտից:  Նախկին Հարավսլավիայի վերաբերյալ միջազգային դատարանի դատավճռով նա  18 տարվա ազատազրկման էր դատապարտվել 1998-1999 թվերին Կոսովոյի զինված հակամարտության տարիներին կատարած հանցագործությունների համար: 

Շաինովիչը բանտում անցկացրել է իր ժամկետի երկու երրորդը եւ բաց է թողնվել փաստաբանների միջնորդությամբ: Օգոստոսի 26-ի ուշ երեկոյան Շաինովիչը Սթոքհոլմից սովորական չվերթով վերադարձել է հայրենի Բելգրադ: 

Շաինովիչը 2002-ի ապրիլի 2-ին հանձնվել էր Նախկին Հարավսլավիայի վերաբերյալ միջազգային դատարանին եւ ինը տարի անց դատապարտվել էր   22 տարվա ազատազրկման: Հաագայի դատարանը Շաինովիչին մեղավոր է ճանաչել Կոսովոյում 1999-ի հունիսի 1-ից 20-ը ընկած ժամանակահատվածում  մարդկության դեմ հանցագործությունների եւ պատերազմի օրենքների եւ սովորույթների խախտման համար: Բողոքարկումից հետո նրա ազատազրկման ժամկետը կրճատել են` հասցնելով   18 տարվա, հիշեցնում է NEWSru.com-ը:

Ի սկզբանե այդ գործով անցնում էր վեց մեղադրյալ, որոնցից ամենաբարձրաստիճանը, Շաինովիչից բացի, Սերբիայի նախկին նախագահ Միլան Միլուտինովիչն էր, որին դատարանն արդարացրել էր, եւ Հարավսլավական բանակի Գլխավոր շտաբի նախկին պետ Դրագոլյուբ Օյդանիչը, որը  15 տարի էր ստացել ու վաղաժամ ազատվել:

Այս գործով մեղադրյալները Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի մտերիմ զինակիցներն էին. Վերջինս մահացել էր 2006-ի մարտին` Հաագայի բանտում, իր նկատմամբ ՆՀՄԴ-ում ընթացող դատավարության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ