News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ուժերի ճնշող մեծամասնությունը սկսել է քննարկել Սահմանադրության նոր նախագիծը։ Այսօր՝ օգոստոսի 27-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սահմանադրական բաևրեփոխումների վերաբերյալ Նախագահական նստավայրում կայացած հանդիպումները։

«Յուրաքանչյուր քաղաքական կուսակցությունն ինքն է որոշում՝ մասնակցել նախագահի հետ հանդիպմանը, թե ոչ։ «Ժառանգության» դեպքում գիտենք, որ խմբակցության ղեկավարը դրական է արտահայտվել Սահմանադրական բարեփոխումների մասին։ «Ժառանգություն» խմբակցության անդամներից Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանն իրենց կուսակցությունների ներկայացուցիչների հետ ընդունել են հրավերը։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա այդ քաղաքական ուժն իրեն գցել է լուսանցքը»,- ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ ցանկացած քաղաքական ուժ պետք է մասնակցի ընտրություններին եւ քաղաքական դեբատներին, ինչը, սակայն, ՀԱԿ-ը չի անում։ «Եթե այդ սկզբունքներն չեն պահում եւ քաղաքական ուժ են, ապա... ես ոչինչ չեմ ասում, ինքներդ դատեք»,- ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է Հանրապետության նախագահի հետ հանդիպած քաղաքական ուժերին, ԱԺ փոխնախագահը նշեց, որ այդ ուժերից մեծ մասը դրական է գնահատել խորհրդարանական համակարգին եւ համամասնական ընտրակարգին անցում կատարելը. «Կարեւոր է, որ քաղաքական բազմաթիվ ուժեր, որոնք մինչեւ այս ծանոթ չէին Սահմանադրական փոփոխություններին, այսօր ակտիվ քննարկում են եւ առաջարկություններով են հանդես գալիս»։

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 26-ին սկսել է քաղաքական խորհդրակցությունները քաղաքական ուժերի հետ՝ կապված Սահմանադրական բարեփոխումների հետ: Նախագահն արդեն հանդիպել է ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ ներկայացուցիչների հետ: Խորհրդարանական ուժերից հանդիպմանը չեն մասնակցել ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Սպասվում է, որ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում կսկսվեն քննարկումները: ԱԺ նախագահի խոսքով՝ աշնան վերջին արդեն նախատեսվում է հանրաքվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ