News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Սուրենավան գյուղում գյուրզա տեսակի օձի խայթոցից մահացած 54-ամյա Կարինե Թադեւոսյանի հարազատները պնդում են, որ կնոջ մահվան պատճառը Արարատի ԲԿ-ի աշխատակիցների անփույթ վերաբերմունքն է եղել: NEWS.am-ի հետ զրույցում մահացածի որդին՝ Գագիկ Թադեւոսյանը, պատմեց, որ օձի խայթելուց մոտ 15 րոպե հետո ինքը մորը հասցրել է «Արարատի» ԲԿ:

«Ես դեպքի պահին տանն եմ եղել, անմիջապես մամային հասցրել եմ Արարատի հիվանդանոց, գոռացել եմ`օձի կծած ու մամային բարձրացրել եմ հիվանդանոց: Իրենք առաջին հարկում պառկացրին, մի քանի բժիշկ հավաքվեցին, նայեցին, ու էդ ժամանակ նույնիսկ օձի կծած տեղերն էր երեւում, ոտք էլ ուռած ու կապտած չէր: Այնուհետեւ մորս բարձրացրել են ռեանիմացիա, որտեղ մի քույր կար, ու մի ասիստենտ, ես էնտեղ բժիշկ չեմ տեսել»,-ասաց նա՝ նշելով, որ հիվանդանոցում պնդում են, որ ռեանիմացիայում կնոջ մոտ բժիշկ եղել է:

Գագիկ Թադեւոսյանը համոզված չէ, որ մորը հակաթույն սրսկել են, եւ պնդում է, որ ինքը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել հակաթույն ներարկելու վերաբերյալ:

«Մաման հիվանդանոցում խոսացել ա, ասել ա` ոտքս ցավում ա: Եթե սրսկած լինեին, ցավեր չէր ունենա: 9-10 ժամ պահել են մորս հիվանդանոցում, հետո հասկացան, որ վիճակը շատ վատ է, ոտքն արդեն չկար, ես էլ ասեցի՝ խնդրում եմ՝ իրան կյանք տվեք, թեկուզ ոտքը կտրեք: Տեսան, որ արդեն մահամերձ է, իրանք իրանց վրայից գցեցին, ուղարկեցին Երեւան, որովհետեւ իրանք չեն կարող պատասխան տալ էս դեպքի համար: Արարատի հիվադանոցի ողջ  անձնակազմն է մեղավոր էս դեպքի համար, իրանք մարդու կյանքի հետ խաղ են արել»,-ասաց մահացածի որդին:

Նրա խոսքով՝ Էրեբունի ԲԿ-ում մոր վիճակը ծայրահեղ  ծանր է եղել, չեն գործել երիկամները, լյարդ, 2 օր անց կինը մահացել է:

Գագիկ Թադեւոսյանը նշեց, որ ոստիկանություն չի դիմել, բայց պատրաստվում է բողոքել առողջապահության նախարարին:

«Էդ օրվա ողջ անձնակազմը պետք է պատասխան տա, որ նման դեպքեր չկրկնվեն:  էսօր իմ ջահել մոր կյանքն են խլել, մյուս օրը օձը մեկին կծի, մորգի դո՞ւռ է գնալու»,-ասաց նա:

Նշենք, որ օգոստոսի 20-ին Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Կարինե Թադեւոսյանը հիվանդանոց է տեղափոխվել դեպքից միայն 12 ժամ անց, սակայն օգոստոսի 27-ին նախարարությունը հերքել էր իր առաջին հաղորդագրությունը՝ նշելով, որ կինը հիվանդանոց է տեղափոխվել անմիջապես օձի խայթելուց հետո: Գագիկ Թադևոսյանի դիմում-բողոքի հիման վրա դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում օգոստոսի 17-ին տնամերձ հողամասում աշխատելիս Սուրենավանի բնակչուհի, 54-ամյա Կարինե Թադեւոսյանին օձ է խայթել։ Նրան տեղափոխել են Արարատի հիվանդանոց, այնուհետեւ Երեւան, որտեղ էլ կինը 2 օր անց մահացել է:

NEWS.am-ի հետ զրույցում Արարատի ԲԿ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանն ասել էր, որ կնոջն անհրաժեշտ բոլոր ներարկումներն արել են, սակայն կնոջ վիճակը կտրուկ վատացել է եւ իրենք նրան տեղափոխել են Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ