News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապահովության ծառայությունը կուսումնասիրի կենսաթոշակների վրա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ծառայության ղեկավարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Հարցին, թոշակառուների վրա ինչպես կանդրադառնա միջին եւ խոշոր բիզնեսի համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված ապրանքների թանկացումը, Սաիյանը պատասխանեց, որ հարցը դեռեւս չի քննարկվում. նախ հարկավոր է գնահատել օգոստոսի գնաճի տվյալները:

«Եթե լուրջ գնաճ նկատենք, կմտածենք, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել: Մեխանիկորեն ինչ-որ անել միայն այն պատճառով, որ էլեկտրաէներգիան թանկացել է, չենք կարող»,- պարզաբանեց Սաիյանը:

Նշենք, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բացարձակ արտահայտությամբ ավելացել է 6.93 դրամով սպառողների գրեթե բոլոր խմբերի համար: Միայն խոշորագույնների համար (110 կՎ) այն բարձրացել է 4.43 դրամով: Հոսանքի ցերեկային սակագինը Հայաստանի բնակչության համար թանկացել է 16%-ով՝ 41.85-ից դառնալով 48.78 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 10.3 ցենտ - խմբ.):

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 1-ից բնակչության համար կսուբսիդավորի սակագնի ավելացված մասը, իսկ օգոստոսի 31-ի որոշմամբ՝ նաեւ ամսական 250 կՎտ/ժ-ից պակաս սպառող փոքր բիզնեսի համար: Մյուս ձեռնարկությունները ստիպված են նոր սակագնով վճարել, ինչն ապրանքների ինքնարժեքի ավելացման հետ կապված հարցեր է առաջացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ