News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի հյուսիսարեւելյան Ասսամ նահանգում ջրհեղեղը խլել է առնվազն 26 մարդու կյանք,երեքշաբթի օրն այս մասին հայտնել է Times of India հրատարակությունը:

Ընդ որում միայն վերջին օրերին վեց մարդ է զոհվել: Ավելի քան 700 հազար մարդ է տուժել նահանգի 18 շրջաններում: Ջուրը ծածկել է ավելի քան հազար հեկտար գյուղատնետսական հողատարածք: Ջրի տակ է մնացել նաեւ Կազիրանգի ազգային պարկը, որտեղ խեղդվել է ռնգեղջյուրի ձագը:

«Երկուշաբթի օրվա դրությամբ ջրի տակ է Կազիրանգի 70 տոկոսը»,- հայտնել է հրատարակությանը այդ տարածքի անտառապահ Սիլ Սարման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ջրհեղեղները, որոնց պատճառը սեզոնային հորդառատ անձրեւներն էին,այս նահանգում սկսվել են մոտավորապես երկու շաբաթ առաջ: Ջեմաջի տարածքում Բրախմապուտրա գետը, դուրս գալով ափերից, ջրի տակ է թողել մի ամբողջ գյուղ ՝ 40 տներով: Իշխանությունները կազմակերպել են ժամանակավոր ճամբարներ, որտեղ ապաստան է գտել մոտավորապես 10 հազար մարդ: Նահանգի բնակիչները ջրից պաշտպանվելու նպատակով թաքնվում են նաեւ տաճարներում: Ասսամի որոշ շրջաններում ջրհեղեղի պատճառով չի գործում երկաթգծային հաղորդակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ