Պյոտր Սվիտալսկին նշանակվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար: Այդ մասին օգոստոսի 31-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Ներկայումս Սվիտալսկին զբաղեցնում է Եվրոպայի խորհրդում քաղաքականության ծրագրավորման տնօրենի պաշտոնը: Նա եղել է նաեւ ԵԽ-ում Լեհաստանի մշտական ներկայացուցիչը, նաեւ Լեհաստանի ԱԳ փոխնարարը: Սվիտալսկին աշխատել է ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ում:
Նշենք, որ նախկինում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Տրայան Հրիսթեան: