News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցում է ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Այս մասին NEWS-am-ը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Աշխատանքային այցով Արցախի հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաք Ստեփանակերտում տիկին Ռիտա Սարգսյանի, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է գտնվել Վերածննդի հրապարակում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի եւ հայկական երկու պետությունների անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների կայացած Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործության արցախյան պրեմիերային:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ