Եմենի հյուսիսում սպանված են գտել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երկու աշխատակցի։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Եմենում կազմակերպության ներկայացուցչին։
«Մեր երկու գործընկերները սպանվել են մեքենայի մեջ՝ Սանայի ճանապարհին»,- նշել է Կարմիր Խաչի ներկայացուցիչը, փոխանցում է Gazeta-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Ամրան նահանգում։ Հարձակվողների ինքնությունը պարզ չէ։