News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սևանա լճում` մոտ 6-7 մետր խորության վրա, հայտնաբերվել է  հազարամյակների վաղեմության  զուբրի (եվրոպական անտառային վայրի ցուլ)  ոսկոր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի Դայվինգի  դեպարտամենտի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը:

«2004 թվականից Սևանի ավազանում հետազոտություններ ենք անցկացնում։ Հետազոտությունների ընթացքում հնագիտական գտածոներ շատ ենք հայտնաբերել՝ կենցաղային իրերի մնացորդների տեսքով, սակայն  այս ոսկորը եզակի է։ Հաշվի առնելով դրա վաղեմություննն ու եզակիությունը` պետք է հնարավորինս մեծ ծավալի հետազոտություն անել, քանի որ ալիքները Սևանա լճի հատակն անընդհատ շարժում են, հնարավոր է մի բեկոր այլ հատված տեղափոխված լինի»,- ասաց Ռաֆայել Մկրտչյանը:

Գիտնականների խոսքով` հայտնաբերված գտածոյի վերաբերյալ մանրամասն պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է անել հատուկ ԴՆԹ անալիզ, որից հետո, սակայն, ոսկորն ամբողջությամբ հնարավոր է`  քայքայվի։

«Տարածաշրջանում զուբրի մնացորդներ երբեք չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով տասնյակ  հազար տարվա վաղեմություն ունեցող գտածո կարող է լինել, բայց համոզվելու համար պետք է անցկացնել ԴՆԹ անալիզ։ Նաև վախ կա, որ հետազոտությունից հետո հնարավոր է` այդ գտածոն ոչնչանա»,-ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր Նինա Մանասերյանը։

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի Դայվինգի դեպարտամենտի հրահանգիչ Արտակ էլմասանյանի խոսքով, իրենք կասկածներ ունեն, որ ջրի հատակին կարող են այլ կմախքներ էլ լինել։ Դրանք հայտնաբերելու համար անհրաժեշտ է հատուկ մասնագիտական խումբ ձեւավորել, ինչի համար իրենց հարկավոր է լուրջ ֆինանսական աջակցություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ