News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում անցկացվող մարտավար հրամանատարա-շտաբային զորավարժանքները կապ չունեն սահմանին իրավիճակի սրման հետ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ մարտավարական հրամանատարա-շտաբային վարժանքների շրջանակներում:

Նրա խոսքով, վարժանքները ծրագրվել են 2014թ. նոյեմբերից: Դրանցում ներգրավված են պետական կառավարման, զինված ուժերի, բժշկական հաստատությունների աշխատակիցները, անգամ թանգարանները: Մովսես Հակոբյանը հիշեցրել է, որ նախօրեին կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որոշում է կայացվել հանրապետությունում բարձր մարտունակության վիճակի բերել:

Վարժանքների նպատակն է ստուգել կառուցների համագործակցությունը, տնտեսական հնարավորությունները: «Նման մասշտաբի զորավարժություններ Հայաստանում առաջին անգամ են լինում: Նախկինում վարժանքներ եղել են տարբեր ոլորտներում, բայց միասին առաջին անգամ է»,- ասել է Հակոբյանը: Նրա խոսքով, վերլուծական խումբ է ստեղծվել, որը տեղեկություններ է հավաքում վարժանքների ընթացքի մասին: Արդյունքներն ամփոփելուց հետո եզրակացություններ կարվեն:

Հարցին, թե վարժանքներն անցնում են սահմանին լարվածության աճի ֆոնին, հակոբյանը պատասխանել է, թե դա ընդամենը զուգադիպություն է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ