News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ցանկալի է, որ Հայաստանը իր դաշնակից Ռուսաստանից էներգակիրները գնի ռուբլով։ Այս մասին սեպտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

Նա երկրի ղեկավարությանը կոչ է արել հասնել նրան, որ մենք էներգակիրները ռուբլով ներկրենք։ Նրա համոզմամբ դա շահավետ կլինի։

«Երկրորդ հերթին՝ ընդհանուր ռազմավարության տեսակետից  ներկայիս պայմաններում ճիշտ կլինի, եթե ռուբլու գոտու երկրներից՝ Ռուսաստանից եւ հետխորհրդային այլ երկրներից, գնենք հումքը, մշակենք եւ պատրաստի ապրանքը ուղարկենք դոլարի գոտի, որտեղ ավելի շահավետ է այն վաճառել»,- ընդգծեց Մանասերյանը։

Նա նշեց, որ ներկայումս տեղի է ունենում ոչ թե դրամի, այլ դոլարի դեվալվացիա։ «Որքան էլ որ Հայաստանի տնտեսությունը խոցելի լինի, այն ունի իր առանձնահատկությունները, եւ չի կարելի այն նույնացնել այն երկրների հետ, որտեղից գալիս է ազդեցությունը»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։

Նա հիշեցրեց, որ 2014թ. նոյեմբեր-դեկտեմբերին լուրջ ֆինանսական վարկանիշային կազմակերպություններ Հայաստանի տնտեսության անկում էին կանխատեսում։

«Այդ կանխատեսումները քաղաքականացված էին։ Հայաստանը դեռեւս ռեսուրսներ ունի երկնիշ տնտեսական աճի համար։ Փորձը ցույց է տվել, որ այդ կազմակերպությունները ուղղակի սխալվել են»,- եզրափակեց Մանասերյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
Ամենաշատ