News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այս Սահմանադրության պարագայում եթե միասեռ ամուսնություն գրանցվի, դա կլինի հակասահմանադրական: Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Հրայր Թովմասյանը` պատասխանելով ՀԿ ներկայացուցիչ Ժասմինա Ղեւոնդյանի այն հարցին, թե արդյոք Սահմանադրական հանձնաժողովն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի այն դիտարկմանը, որ Սահմանադրության նախագծում պետք է հիմքեր դրված լինեն, որպեսզի հետագայում օրենքով թույլատրվեն միասեռ ամուսնությունները։

 «Պետք է կատեգորիկ լինեմ եւ ասեմ` երբեւէ Հայաստանում այս Սահմանադրության պարագայում եթե միասեռ ամուսնություն գրանցվի, դա կլինի հակասահմանադրական: Մեր Սահմանադրությունն արգելում է: Մնացածը յուրաքանչյուրդ ինչպես ուզում եք հասկացեք, ինչպես ուզում եք՝ մեկնաբանեք: Հայաստանում ամրագրված դրույթներով միասեռ ամուսնությունները ընտանիք չեն,  իրենք չեն կարող դիտարկվել որպես ընտանիք, չեն կարող ընկալվել որպես ընտանիք, հասարակության միականոն բջիջ եւ չեն կարող գտնվել պետության հոգացության ներքո»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Հրայր Թովմասյանի այս հայտարարությունից հետո դահլիճում ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչը սկսեց տեղից բղավել ու անգլերեն մեջբերել, թե ինչ են ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին՝ հոգնակիով են գրել, որ կանայք եւ տղամարդիկ կարող են ամուսնանալ:

«Էդ լավ ա, որ անգլերեն գիտեք, վերցրեք հայերեն կարդացեք։ Երբ որ դուք բարձր եք խոսում, չի նշանակում, թե ճիշտ եք խոսում: Պետական լեզուն հայերենն է, եւ մատն էլ իջեցրե՛ք: Եթե եկել եք ստեղ լսելու եւ չհասկանալու, դա ձեր խնդիրն ա: Հայաստանում ընտանիքը մեկ կնոջ եւ մեկ տղամարդու միություն է, սա է մեր ընկալումը ընտանիքի, եւ սա է մեր մոտեցումը»:

ՀԿ ներկայացուցիչը շարունակեց տեղից գոռգոռալ՝ Հրայր Թովմասյանը Հովհաննես Սահակյանին դիմեց. «Էս ո՞վ ա էսի: Կանչեք ոստիկաններին, թող հանեն ստից»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ