News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումը Սահմանադրական բարեփոխումների դեմ բոլոր քաղաքական եւ քաղաքացիական ուժերին կոչ է անում միանալ իրեն: Այս մասին այսօր`սեպտեմբերի 4-ին, հայտարարեցին նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ:

«Ժողովրդից ուզում են խլել ընտրելու իրավունքը: Մեր ժողովուրդն ինքն է այսօր տիրապետում այդ իրավունքին, սակայն եթե չձեռնարկենք Սահմանադրական փոփոխությունների դեմ քայլեր, մեր ժողովուրդը լուրջ խնդրի  առջեւ կկանգնի: Դրա համար անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքական եւ քաղաքացիական ուժերը համախմբվեն եւ թույլ չտան ժողովրդից խլել այդ իրավունքը»,-ասաց նախաձեռնության անդամներից Անդրիաս Ղուկասյանը:

Նա նշեց, որ այսօր Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» շարժումը կմնա այնքան ժամանակ, մինչեւ ժողովրդի մոտ կտեսնեն այն մոբիլիզացիան, որը կբերի իշխանափոխության:

Անդրիաս Ղուկասյանը, խոսելով իրենց մշակած ծրագրի մասին, նշեց, որ անհրաժեշտ է Կառավարության շենքը շրջափակման մեջ պահել:

Նշենք, որ «Ոտքի Հայաստան» շարժման հրավիրած հանրահավաքին մասնակցում են «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, որոնց թիվը շարժման մասնակիցներից ավելի շատ է: Հանրապետության հրապարակում են նաեւ մեծ թվով ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան գլխավորությամբ:

Շարժման միացել է նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հանրապետության հրապարակ մի քանի րոպեով այցելեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը նշեց, որ ինքը նույնպես միանում է «Ոչ»-ի պայքարին եւ իրեն հետաքրքիր էր, թե ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ