News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երթի մասնակիցները վանկարկում են «Որոշողը մենք ենք», «Միացում», «Ոչ լույսի թանկացմանը», «Սերժիկ. սոտւասան»:

Ազատության հրապարակից մեկնարկեց «Ոչ թալանին» նախաձեռնության ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի երթը: Երթին մասնակցում են մի քանի հարյուր քաղաքացիներ, որոնք այս պահին շարժվում են Թումանյան փողոցով: Երթի մասնակիցները վանկարկում են «Որոշողը մենք ենք», «Միացում», «Ոչ լույսի թանկացմանը», «Սերժիկ, սուտասան»:

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ երթը հսկում են մեծ թվով ոստիկաններ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ոչ թալանին»–ին են միացել «Հիմնադիր խորհրդարանի», «Ոտքի Հայաստանի» անդամներ։

Նշենք, որ ըստ քաղաքապետարանի արտոնագրի՝  երթը կանցկացվի  Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով եւ, Մաշտոցի պողոտայով, կավարտվի Ազատության հրապարակում։

Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցներից՝ «Որոտան» կասկադի վաճառքից ստացված գումարից:

Նախաձեռնությանը վրդովեցրել է, որ չնայած նախագահը հայտարարել էր, որ ամբողջ բեռը պետությունը կվերցնի իր վրա, բայց վարչապետը հայտարարել էր, որ կսուբսիդավորում կտրամադրի միայն քաղաքացիներին եւ մինչեւ 500 կվտ էներգիա ծախսող ՓՄՁ-ներին։

Նախաձեռնության անդամներն իրենց խաբված են զգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ