Լիբանանյան «Ալ Ախբար» թերթը հրապարակել է Wikileaks-ի հերթական կոմպրոմատը, որը հայտնում է, որ ԱՄՆ-ը դեռեւս 2006թ. դեկտեմբերին պլանավորում էր ապակայունացնել Սիրիայում տիրող իրավիճակը՝ նախագահ Բաշար Ասադին տապալելու համար։
Կոմպրոմատի աղբյուրը Դամասկոսում ԱՄՆ դեսպանատան գաղտնի նյութերն են։ 2006թ. Սիրիայում ԱՄՆ դեսպան Ուլիյամ Ռոբաքը շտաբ հաղորդում էր ուղարկել, որում հայտնում է սիրիական կառավարության տապալման պլանների մասին։
Պլանը բաղկացած էր ոչ միայն լրատվամիջոցների միջոցով սիրիական ընդդիմությանը աջակցելուց, այլ նաեւ ենթադրում էր մտահոգություններ սերմանել սիրիական կառավարության շրջանում, որպեսզի դրդի նրանց սուր արձագանք տալ։ Ռոբաքի խոսքով՝ անհրաժեշտ է ձեռնարկել ցանկացած քայլ, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի կողմից Ռաֆիկ ալ Հարիրիի սպանության հետաքննումը, սիրիացի քրդերի դժգոհությունը եւ նրանց իրավունքների ոտնահարումները, չհաջողված տնտեսական բարեփոխումները, Սիրիայում Պարսից ծոցի երկրների ներդրումների դադարեցումը։ Անհրաժեշտ է նաեւ ճանապարհ բացել ծայրահեղականների համար՝ ցուցադրելով նրանց դեմ պայքարում Սիրիայի կառավարության թուլությունը, հայտնում է ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը։
Լիբանանյան պարբերականի լրագրող-վերլուծաբան Ասադ Աբու Հալիլը մանրամասն մեկնաբանել է փաստաթղթի բովանդակությունը՝ նշելով, որ դա հեշտությամբ բացատրում է Սիրիայում կատարվող իրադարձությունը։