News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ում նույնպես վստահ են՝ Ադրբեջանն է, որը խախտում է եւ ավելացնում լարվածությունը սահմանին՝ հրապարակային, պաշտոնական եւ բացեիբաց հակահայկական քարոզչություն իրականացնելով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ-ի վերջին հայտարարությունը

Նրա խոսքով՝ կարելի է ԵԱՀԿ-ի դիվանագիտական լեզվամտածողությամբ արված հայտարարության հետ ինչ-որ տեղ չհամաձայնվել. ակնհայտ է, որ միայն Ադրբեջանն է շարունակաբար խաթարում եւ խոչընդոտում Մինսկի խմբի գործընթացին:

«Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ-ն՝ որպես միջնորդ կազմակերպություն, բանակցային գործընթացի հետագա հաջողությունները նկատի ունենալով, պետք է կողմերին բանակցային գործընթացում եւ խաղաղ կարգավորման մեջ պահելու համար կիրառի դիվանագիտական լեզուն եւ այս առումով կյարելի է նրանց մոտեցումը հասկանալի համարել»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Պատգամավորի կարծիքով՝ պետք է միանշանակ համաձայնվել խմբի նախագահների այն հայտարարության հետ, որ ժամանակն է հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերի համար հետաքննության մեխանիզմ կիրառել:

«Այդ մեխանիզմներին Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է եւ պարբերաբար հրաժարվում դրանցից»,- ավելացրեց Արտակ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Մենք չենք կարող վստահաբար որոշել՝ որտեղից է ծագել բռնությունը, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ուղղությամբ, ինչպես արդեն քննարկել են նախագահները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ