News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանը միացել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին։ Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կազմակերպած խաղաղապահությանը նվիրված ՄԱԿ գագաթնաժողովում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին։

Ինչպես տեղեկացնում են Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից, Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Օբամային եւ մյուս ղեկավարներին գլոբալ անվտանգությանը հավատարիմ մնալու համար եւ խոսել է խաղաղապահ գործողություններում Վրաստանի մասնակցության մասին։

«Մենք կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող 4-րդ երկիրը, որը կմիանա ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին, ինչը վկայում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի ԶՈւ գործողությունների համատեղելիության մասին։ Այսօր արագ արձագանքման պահուստային ուժերում կա 130 վրացի մարտիկ։ 2014թ. Վրաստանի ռազմական կոնտինգենտը մասնակցել է Կենտրոնական Աֆրիկայում ԵՄ գործողություններին։ Եվ այս տարի նույնպես Վրաստանը մասնակցում է Կենտրոնական  Աֆրիկայում, Մալիում եւ Ուկրաինայում ԵՄ խաղաղապահ առաքելություններին»,- ասել է Վրաստանի վարչապետը, գրում է «Գրուզիա օնլայն»-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ