News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 29-ի դրությամբ մթերվել է 129 հազար տոննա խաղող: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

«Արարատի մարզում մթերվել է 62 հազար 800 տոննա, Արմավիրում՝ 29 հազար 700 տոննա: Մթերումներն այս պահի դրությամբ շարունակվում են. Արարատում մթերում են իրականացնում 16 խաղող մթերող կազմակերպություն՝ սկսած 500 տոննայից մինչեւ 40 հազար տոննա, օրական մթերվում է 4000-4500 տոննա խաղող,  առաջիկա 5 օրերին այդ տեմպով շարունակվելու է, խաղողի վերջին կիլոգրամն էլ մթերվելու է»,- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ իրենք խնդրել են գյուղացիներին Սեւանի սորտի խաղողը հավաքել սեպտեմբերի 30-ից հետո:

Սամվել Գալստյանի խոսքով՝ մթերումները շարունակվելու են մինչեւ հոկտեմբերի 20-ը: Ինչ վերաբերում է արտահանումներին, փոխնախարարը նշեց, որ անցած տարվա 300 դրամի փոխարեն այս տարի գյուղացին խաղողի մեկ կիլոգրամը Ռուսաստան կարող է արտահանել ընդամենը 150 դրամով, այդ պատճառով մարդիկ նախընտրում են մթերել Հայաստանում:

«Եվ եթե նախորդ տարիներին սառնարանային տնտեսություններում միայն Արարատի մարզում մինչեւ 18 հազար տոննա խաղող էր դրվում, այս տարի կարծում եմ՝ կլինի մինչեւ 14-15 հազար դրությամբ միայն Արարատի մարզում 15-16 հազար տոննա»,- ավելացրեց Սամվել Գալստյանը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է՝ Արարատի եւ Արմավիրի մարզերի բնակիչները բողոքում են, որ չեն կարողանում մթերել խաղողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ