Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է Սիրիայում «Իսլամական պետությանը» ավիահարվածներ հասցնելու Ռուսաստանի որոշումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք դրական ենք գնահատում այդ քայլը եւ արժեվորում ենք տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ցանկացած քայլ»,- ասել է նա։
Նախարարությունից նաեւ նշել են, որ ՌԴ եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին Նյու Յորքում հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի քայլերի համակարգումը։