News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը եւ նրա կոալիցիոն գործընկերները չեն պլանավորում փոփոխել ԻՊ խմբավորման դիրքերի ուղղությամբ իրենց գրոհների մարտական թռիչքների պլանները, չնայած Սիրիայում Ռուսաստանի սկսած գործողություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին։

Հիշեցնենք, որ ՌԴ ՌՕՈւ ինքնաթիռներն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դիրքերին։ 

«ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշման համաձայն՝ ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռներն այսօր օդային գործողություններ են իրականացրել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ԻՊ խմբավորման ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ գործընկերներին տեղյակ է պահել, որ Սիրիայում օդային գործողությունների ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի  օդանավերը հարվածներ են հասցնում ԻՊ ահաբեկիչներին պատկանող ռազմական տեխնիկայի, զենքի պահեստների, կապի հանգույցների, տրանսպորտային միջոցների, զինամթերքի ուղղությամբ»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ