News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի էլեկտրական ցանցերում դեռ աուդիտը չի էլ սկսվել, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հիմնվելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աուդիտի վրա, հայտարարել է, թե էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված է։ «Այսպիսով, կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են, եւ դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա»,- ասել է Աբրահամյանը։

Առնվազն հետաքրքիր է, թե ինչն են քննարկել վարչապետն ու նախագահը, երբ ՀԷՑ-ի աուդիտի արդյունքները չկան։ Նույն Սերժ Սարգսյանը հանրությանը խոստացավ, որ աուդիտ կլինի ՀԷՑ-ում, ոչ թե ՀԾԿՀ-ում։ Դժվար է կասկածել, որ ՀԷՑ-ը կարող էր իրեն ձեռնտու տվյալներ ներկայացնել ՀԾԿՀ-ին։ Ի դեպ՝ մեզ հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ-ում աուդիտ անցկացրած «Դելոյթ եւ Տուշ ԱՊՀ» ընկերությունը ռուսական ընկերություն է, գրանցված է ՌԴ-ում։ ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ ՀԷՑ-ում աուդիտի առթիվ մրցույթը երեկ է ավարտվել եւ բացվել ու ուսումնասիրվում են առաջարկների փաթեթները։ Այսօր կամ վաղը հայտնի կդառնա հաղթող աուդիտորական ընկերության անունը։

Մեր հարցին, թե ՀԾԿՀ-ում անցկացված աուդիտը կարո՞ղ է համարժեք լինել ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտին, ՀԷՑ-ի մամուլի խոսնակն ասաց. «Հանրային ծառայություններում անցկացված աուդիտը մի բան է, մեր մոտ անցկացվող աուդիտը ուրիշ բան է։ Դրանք տարբեր բաներ են։ Ընդհանուրն այն է, որ իրենց աուդիտն էլ է անդրադարձել ՀԷՑ-ի ծախսերին եւ այլն»։

«Թրաստ աուդիտ» աուդիտորական ընկերության աուդիտոր Հայկ Մարգարյանը կարծում է, որ վարչապետը շտապել է էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորման մասին հայտարարություն անել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ