News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը մտադիր չէ մասնակցել Սիրիայում Ռուսաստանի «խամաճիկների պատերազմին» : Այս մասին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման, հայտնում է «ՌԻԱ նովոստին»: ԱՄՆ ղեկավարը առաջին անգամ է մեկնաբանել սիրիական ճգնաժամն այն բանից հետո, երբ Մոսկվան սկսել է օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետությանը»:

«Սա Ռուսաստանի, Իրանի ու Ասադի մարտն է սիրիական ժողովրդի ճնշող մեծամասնության հետ: Իսկ մեր պայքարը ԻՊ դեմ է, մեր պայքարի նպատակն է միջազգային համայնքի հետ միասին այնպես լուծել հակամարտությունը, որ հնարավոր լինի դադարեցնել արյունահեղությունն ու փախստականների ճգնաժամը»,- ասել է Օբաման Սպիտակ տանը տված մամուլի ասուլիսում:

Ռուսաստանը «ճահճուտի մեջ» կհայտնվի, եթե ռազմական օգնություն ցուցաբերի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, հայտարարել է նա, հայտնում է «ՌԲԿ»-ն ՝ վկայակոչելով Bloomberg-ը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Սիրիայում Ռուսաստանի ընթացիկ գործողությունները հակասում են ամերիկյան մարտավարությանը  եւ դրանք անվանել է «աղետի բաղադրատոմս»: Ամերիկյան առաջնորդը շեշտել է, որ ԱՄՆ –ը «մերժում է ռուսական տեսությունը, որի համաձայն ահաբեկիչ են բոլոր նրանք, ովքեր դեմ են Ասադին»:

Օբամայի կարծիք է հայտնել, որ սիրիական խնդիրը անհնար է լուծել զուտ ռազմական միջամտությամբ եւ ընդգծել, որ պատրաստ է աշխատել Պուտինի հետ՝ Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար: Նրա խոսքով, ինքն այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահին Նյու յորքի հանդիպման ժամանակ, որտեղ Պուտինը ժամանել էր ՝ ՄԱԿ-ի հոբելյանական Գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալու նպատակով: «Ես նրանց ասացի, որ պատրաստ եմ աշխատել Ռուսաստանի հետ, եթե նա բրոքերի դեր կատարի ՝ Սիրիայում իշխանափոխության անցումային գործընթացը կազմակերպելու հարցում»,- պատմել է Օբաման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ