News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի` հոկտեմբերի 5–ին մեկնարկող քառօրյայում նոր Սահմանադրության նախագիծը ենթադրվում է, որ կանցնի առանց լուրջ դժվարությունների, քանի որ կողմ քվեարկելու որոշման մասին հայտարարել է 3 խմբակցություն՝ ՀՀԿ, ՀՅԴ եւ ԲՀԿ: Այնուամենայնիվ, ԱԺ–ում բուռն քննարկումներ են սպասվում` հաշվի առնելով, որ երկու ընդդիմադիր խմբակցություններում կան արմատապես դեմ տրամադրված մի քանի պատգամավորներ։

Մինչեւ փետրվարի 12-ը Սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող ԲՀԿ-ն որոշել է կողմ քվեարկել նախագծին, թեեւ խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ական երկու պատգամավոր՝ Հայկ Խաչատրյանն ու Էլինար Վարդանյանը, դեմ են քվեարկելու: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս եկած գործարար պատգամավորները նույնպես ասել են, որ կողմ են քվեարկելու:

Դեմ քվեարկելու որոշում այս պահին ունի երկու խմբակցության՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», որոնք միացել են «Ոչ»-ի ճակատին: Ի դեպ, երկու խմբակցություններում էլ կան պատգամավորներ, որոնք հնարավոր է՝ կողմ քվեարկեն նախագծին:

Վերջնական կողմնորոշում չունի միայն ՕԵԿ-ը. խմբակցությունը որոշել է երկուշաբթի փոփոխված տեքստին ծանոթանալուց հետո միայն որոշել՝ ինչպես քվեարկել։

Մինչ խորհրդարանի ներսում խմբակցությունները կքվեարկեն, «Ոչ»-ի ճակատը բողոքի ակցիա կանցկացնի ԱԺ շենքի առջեւ: Հոկտեմբերի 2-ին Երեւանի Ազատության հրապարակում հրավիրված առաջին հանրահավաքը սակավամարդ էր, նախաձեռնության անդամները հույս ունեն, որ երկուշաբթի ԱԺ շենքի առջեւ մարդկանց թիվն ավելի մեծ կլինի:

Նշենք, որ մինչեւ նախագիծը խորհրդարան ուղարկելը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ եւ քննարկել փոփոխությունների փաթեթը: Խորհրդարանական խմբակցություններից հանդիպմանը չեն մասնակցել միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», սակայն նրանց առանձին պատգամավորներ հանդիպման գնացել են, այդ թվում` Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Ալեքսանդր Արզումանյանը:

Օգոստոսի վերջին նախագիծն ուղարկվեց ԱԺ, որտեղ սեպտեմբերի 15-19-ը դրվեց քննարկման: Մինչեւ քվեարկությունը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, խորհրդարանում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը ներկայացնելու է, թե խմբակցությունների առաջարկություններից քանիսն են ընդունվել եւ ինչ պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին մասնագիտական հանձնաժողովն ավելի քան 6 ժամ քննարկել է խմբակցությունների առաջարկները: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշել է հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը, նիստը խորհրդատվական բնույթ է կրել:

«Այս պահին բովանդակային առումով ոչինչ ասել չեմ կարող, սակայն նախագծում սպասվում են փոփոխություններ: Այս տարբերակն առաջիկա օրերին կուղարկվի  Հանրապետության նախագահին, եւ միայն վերջինիս հաստատումը ստանալուց հետո այն հոկտեմբերի 5–ին կդրվի քվեարկության»,- ասել է նա:

Թեեւ հանձնաժողովի անդամները չեն նշում՝ ինչ փոփոխություններ են սպասվում, ՀՀԿ-ականները շտապում են հայտարարել, որ իրենց ներկայացրած 300 առաջարկություններից մեծ մասն ընդունվել է: Խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խոսքով՝ ամենաքննադատված դրույթներից մեկը, որը վերաբերում է ընտրություններից հետո երկրորդ փուլի անցկացմանը, տեղափոխվելու է Ընտրական օրենսգրքի կարգավորման տիրույթ։

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին եւ համամասնական 100 տոկոսանոց ընտրակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ