News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանի Հանրապետության հրապարակում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, առաջին միջազգային կիսամարաթոնի մեկնարկին հրմշտոց տեղի ունեցավ:

2 կմ վազքի մասնակից՝ 12- 15 տարեկան հարյուրավոր երեխաներ, չսպասելով մեկնարկին, սկսեցին վազել, ինչի հետեւանքով առաջին շարքում կանգնածներն ընկան, մյուսներն էլ՝ նրանց վրա:

Կիսամարաթոնը նախաձեռնած՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ պատահածի հետեւանքով մի քանի երեխա թեթեւ վնասվածքներ է ստացել, նրանց համար «Շտապօգնություն» են կանչել եւ բուժօգնություն են ցույց տվել:

«Ես անձամբ բազմաթիվ անգամ երեխաներին խնդրեցի, որ մեկնարկը դանդաղ տան: Բայց բոլորն ուզում էին լեգենդար Յուրի Ջորկաեֆի հետ վազել, այդ պատճառով իրար հերթ չտվեցին, մի մասը մյուսից ավելի արագ վազեց եւ միջադեպը գրանցվեց»,- ասաց Ռոբերտ Էմմիյանը:

Նշենք, որ այսօր Երեւանում անցկացվեց առաջին միջազգային կիսամարաթոնը, որին մասնակցեց մոտ 4000 վազորդ տարբեր տարիքային խմբերում՝ մանկական վազք՝ 2 կմ (2500 մասնակից), 5 կմ փոխանցումավազք, 5 կմ պարալամիպիկների մասնակցությամբ վազք, 10 կմ վազք եւ ամենաերկարը՝ 21 կմ վազք:

Կիսամարաթոնը նախաձեռնած՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հրավերով կիսամարաթոնին մասնակցեց նաեւ ֆուտբոլի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ