News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի առեւտրային բանկերում քաղաքացիների ավանդները կազմել են ավելի քան 963.4 մլրդ դրամ (ավելի քան 2 մլրդ դոլար): Բնակչության մեկ շնչի հաշվարկով միջինը բաժին է ընկնում ավելի քան 0.3 մլն դրամ, իսկ մեկ տնային տնտեսությանը՝ ավելի քան 1.2 մլն դրամ (2.6 հազար դոլարից քիչ պակաս):

Բնականաբար, երկրում տիրող զանգվածային աղքատության պայմաններում միջին ցուցանիշն աբստրակտ բնույթ է կրում եւ չի արտացոլում եկամուտների մասով բնակչության կտրուկ բեւեռացումը:

Մեկ կարեւոր մանրուք. վերջին տարիներին «աղքատ» ընտանիքները, որպես կանոն, չեն տեղաշարժվում դեպի բնակչության՝ նյութապես ապահովված խումբ: Ավելի շուտ՝ հակառակը, եթե հաշվի առնենք նաեւ այնպիսի կարեւոր գործոն, ինչպիսին է արտերկրից դրամական փոխանցումների հոսքի բացասական դինամիկան: Հետեւաբար, այնպիսի շքեղություն, ինչպիսին է խնայողությունը, բնակչության ոչ բոլոր շերտերը կարող են իրենց թույլ տալ: Բայց այս ոլորտում ձեռքբերումները տպավորիչ են:

Այսպես, վերջին 5 տարիներին «բնակչության» ավանդներն աճել են ավելի քան 3.1 անգամ կամ բացարձակ ցուցանիշով՝ գրեթե 654.1 մլրդ դրամով (օգոստոսի փոխարժեքով՝ գրեթե 1.4 մլրդ դոլար):

Միաժամանակ, ավանդներում կառուցվածքային տեղաշարժեր են տեղի ունեցել՝ կապված Հայաստանում դոլարի ամրապնդման հետ: Տարիներ առաջ, օրինակ, Հայաստանի Կենտրոնական բանկն ազգային արժույթով ավանդների աճը խթանում էր տարեկան ավելի բարձր տոկոսադրույքների հաշվին: Իր դերն ունեցավ նաեւ ավանդների փոխհատուցման գումարում հսկայական տարբերությունը: Այդ քաղաքականությունն արդյունք տվեց:

Ներկայացնենք օգոստոսի տվյալները՝ 2010-2014 թվականների ժամանակահատվածում: Նշված չորս տարիներին դրամով ավանդների մասնաբաժինն ընդհանուր խնայողություններում աճել է 8.6 տոկոսային կետով՝ հասնելով մեկ երրորդի՝ 33.3%-ի: Սակայն դոլարի հանդեպ դրամի թուլացմամբ հակառակ միտումը գրանցվեց:

Հաշվետու օգոստոսի ընթացքում դրամով «բնակչության» ավանդների մասնաբաժինը տարեկան կտրվածքով նվազել է 5.1 տոկոսային կետով՝ 28.2%-ով: Երկար ժամանակից ի վեր առաջին անգամ կրճատվել են նաեւ ազգային արժույթով խնայողությունները՝ 13.3 մլրդ դրամով:

Մեկ տարվա ընթացքում արտարժույթով «բնակչության» ավանդները (որոնք հիմնականում արտահայտվում են դոլարով) ավելացել են 121.6 մլրդ դրամով կամ 21.3%-ով: Նույնիսկ հաշվի առնելով ավանդների շտկումները դոլարի փոխարժեքով (մեկ տարվա ընթացքում՝ 17.2% աճ), այս տվյալները վկայում են մեր ավանդատուների նախընտրությունների մասին: Այսպես, ընթացիկ տարվա մարտից օգոստոս դոլարն ամրապնդվել է «ընդամենը» 0.5%-ով, իսկ ահա արտարժույթով ավանդների գումարն աճել է 10.5%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ