News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բարոյական չէր լինի, եթե ՕԵԿ-ը դեմ քվեարկեր  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից ընդունված, իրենց իսկ ներկայացրած առաջարկություններին։ Նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ 

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, նոր Սահմանադրության նախագծի քվեարկությունից հետո, անդրադառնալով փաստին, որ ՕԵԿ-ի մի մասը դեմ քվեարկեց, մյուսները՝ ձեռնպահ, Հեղինե Բիշարյանը նշեց․ «Դուք լսեցիք Հովհաննես Մարգարյանին, որը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրեց եւ հայտարարեց, որ մեր առաջարկություններից մի քանիսն ընդունվել են, մի քանիսը՝ չէ, եւ մենք չենք կարող կողմ լինել Սահմանադրության փոփոխություններին։ Մյուս կողմից բարոյական չէր լինի, որ իրենց կողմից ընդունված մեր որոշակի առաջարկություններին մենք ամբողջությամբ դեմ քվեարկեինք։ Հետեաբար, որոշում կայացրինք, որ ճիշտ կլինի ազատ թողնել, պատգամավորներն իրենք որոշեն՝ ինչպես քվեարկել»։

NEWS.am-ի հարցին, թե հնարավոր ՕԵԿ-ը միանա «Ոչ»-ի ճակատին, Բիշարյանը պատասխանեց․ «Ես «Ոչ»-ի ճակատ չեմ տեսնում, ոչ մի ճակատ էլ չեմ տեսնում։ Ճակատը լուրջ բան է, բայց ես այդ լրջագույն ճակատները չեմ տեսել՝ ոչ «Այո»-ի, ոչ «Ոչ»-ի։ Հընթացս կերեւա, թե մենք ինչ մարտավարություն ենք ընտրում»։

Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության նախագիծը հոկտեմբերի 5-ին ընդունվեց 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով։ ՕԵԿ-ականներից 2-ը դեմ են քվեարկել, մյուսները՝ ձեռնպահ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ