News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ընդդիմությունը կարող է ամեն ինչ առաջարկել, կոչով դիմել, բայց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կասեցնելու կոչը անտրամաբանական է։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կոչը Սերժ Սարգսյանին։

«Ընդդիմությունը կարող է ամեն ինչ առաջարկել, կոչով դիմել, կարող է դրսեւորվել, ընդունված բոլոր միջոցներով, բայց Լեւոն Զուրաբյանը մինչ նման կոչ անելը պետք է օգտվեր ա հնարավորությունից, որ իրեն ընձեռնվել էր, մասնակցեր սահմանադրական բարեփոխումների գործընթացին ու քննարկումների, հանդիպումների ժամանակ այդ կոչերը իրացներ։ Հնարավորություն ուներ եւ նախագահին։ Մենք տեսանք, որ այս գործընթացը ՀԱԿ-ը ի սկզբանե մերժեց եւ որդեգրեց այլ ճանապարհ։ Հետեւաբար այժմ առնվազն տարօրինակ է կոչով նախագահին դիմելը»,- նշեց Սահակյանը։

Հարցին, արդյոք հանրաքվեի կասեցումը կամ հետաձգումը դրական չի ազդի երկրի քաղաքական իրավիճակի վրա, Սահակյանը պատասխանեց. «Նախ, դեռ չգիտենք, թե երբ է լինելու հանրաքվեն։ Երկրորդ, մենք իհարկե չենք կարծում, որովհետեւ այսօրվա քվեարկության պատկերը (104 կողմ, 10 դեմ 3 ձեռնպահ) խոսում է այն մասին, որ կասեցումը տրամաբանական չէ։  «Ոչ»- կողմնակիցները ԱԺ-ում 10 տոկոս են կազմում։ Այդ դեպքում ժողովրդի անունից խոսելը եւս տրամաբանական չէ։ Կարծում եմ՝ այսօր հաստատվեց այն ճանապարհը, որով մենք շարժվում ենք։ Եւ վերջակետը դնելու է ժողովուրդը՝ իր քվեարկությամբ»։

Ինչպես ավելի վաղ նշել էր NEWS.am-ը, բողոքի ակցիայի ժամանակ Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ թեեւ ԱԺ-ն ընդունել է հանրաքվեի դնելու որոշման նախագիծը, սակայն Սերժ Սարգսյանը, որպես երկրի նախագահ, դեռ կարող է կասեցնել այդ գործընթացը: Լեւոն Զուրաբյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անունից նախագահին կոչ էր արել օգտվել իր այդ իրավասությունից եւ կասեցնել հանրաքվեի գործընթացը, որը, ըստ նրա, ժողովրդին տանում է պառակտման:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը, որի կողմ է քվեարկել 104, դեմ՝ 10 պատգամավոր, եւս 3 պատգամավոր ձեռնպահ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ