News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները։ Այդ մասին ասվում է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ։

«Այսօր, Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանի նախաձեռնած նոր Սահմանադրության նախագծի քվեարկությունից անմիջապես առաջ, երբ ԱԺ մուտքի մոտ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը իրականացնում էր իրազեկված բողոքի ակցիա, ոստիկանությունը հերթական անգամ դիմել է ապօրինի գործողությունների խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ: Առանց որեւէ օրինական պահանջ ներկայացնելու` ոստիկանությունը բերման է երթարկել 20 անձի, որոնց թվում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամներ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ, փաստաբաններ, ակտիվիստներ, լրագրող, քաղաքացիներ. Արշակ Մուսախանյանին, Հրայր Մանուկյանին, Սարգիս Գեւորգյանին, Արեգ Գեւորգյանին, Թաթուլ Սարոյանին, Դավիթ Վարդանյանին, Վարդան Հարությունյանին, Սերգեյ Գրիգորյանին, Սերոբ Գասպարյանին, Արթուր Մարտիրոսյանին, Ավետիս Ավագյանին, Գարիկ Ասատրյանին, Հայկ Պետրոսյանին, Տիգրան Եգորյանին, Էդիկ Տեր-Կարապետյանին, Փայլակ Թեւանյանին, Մերուժան Հանեսյանին, Արսեն Շահբազյանին, Ալբերտ Մարգարյանին, Սերգեյ Կյուրեղյանին:

Ոստիկանությունը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, բերման ենթարկելու գործողություններ է կատարել նաեւ պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտված ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ:

Շարունակելով ապօրինությունները, ոստիկանությունը տեւական ժամանակ խոչընդոտել է բերման ենթարկվածների փաստաբանների, ինչպես նաեւ ՄԻՊ արագ արձագանքման խմբի մուտքը ոստիկանության Արաբկիրի բաժին:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ոստիկանության այս խայտառակ գործողությունը, պահանջում է պատկան մարմիններից բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել ապօրինի գործողությունների հրաման արձակողներին եւ դրանք կատարողներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ