News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որպեսզի հայ մասնագետները Գերմանիայում համապատասխան որակավորում ստանալուց հետո, վերադառնան Հայաստան եւ իրենց փորձը ներդնեն հայրենիքում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նշել է գերմանական «Volkswagen» հիմնադրամի գլխավոր քարտուղար Վիլհելմ Քրուլը:

Հիմնադրամի պատվիրակությունը Երեւան է ժամանել «Հայ-գերմանական գիտության օր» միջոցառման շրջանակներում:

ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը նշել է, որ Հայաստանը խիստ կարեւորում է գիտության ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցությունը:Նա հյուրերին ընդհանուր գծերով ներկայացրել է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, գիտության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերը:

Կոմիտեի նախագահը մանրամասն խոսել է գիտության ֆինանսավորման ձեւերի, մեթոդների եւ սկզբունքների մասին, ներկայացրեց կոմիտեի կողմից ֆինանսավորվող մրցութային ծրագրերի դասակարգումը, դրանց հիմնական տեսակները, այդ թվում` կարեւորեց երիտասարդ գիտնականներին աջակցմանն ուղղված ծրագրերը, առավել բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների խրախուսման, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական հայտերի մրցույթները:

Պարոն Հարությունյանը հյուրերին ներկայացրել է միջազգային համագործակցության ուղղությամբ կոմիտեի գործունեությունը, «Volkswagen»  հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ոլորտները:

Ինչպես նշեց գերմանական պատվիրակության ղեկավարը, հիմնադրամի ֆինանսավորմամբ տարիներ շարունակ Հայաստանից Գերմանիա են հրավիրվում երիտասարդ ճանաչված գիտնականներ, ովքեր իրենց գիտական գործունեությունը շարունակում են գերմանական տարբեր գիտակրթական, հետազոտական  կառույցներում: Եվ այժմ անհրաժեշտություն է առաջանում մշակել մեխանիզմներ, որոնք կօգնեն տվյալ մասնագետներին, համապատասխան որակավորում ստանալուց հետո, վերադառնալ Հայաստան եւ իրենց փորձը ներդնել հայրենիքում:

Պարոն Քրուլը նշեց, որ հիմնադրամը պատրաստ է տեղում քննարկել որոշ ծրագրեր, մասնավորապես` համատեղ գիտական հետազոտությունների եւ մշակումների իրականացումը, հայկական եւ գերմանական գիտական կազմակերպությունների ու բուհերի փոխադարձ կապերի ստեղծումը եւ համագործակցության վերաբերյալ այլ ուղղություններ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ