News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահն ընդամենը իր կարծիքն է հայտնել։ Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

«Կգտնվեն մարդիկ, որոնք կկիսեն նրա կարծիքը, բայց հիմնական մեծամասնությունը թե հասարակության, թե քաղաքական ուժերի, այդ կարծիքը չեն կիսի։ Նրանք, ովքեր տրամաբանություն եւ ճշմարտություն կտեսնեն Քոչարյանի խոսքերում, կկիսեն նրա կարծիքը, սակայն կարծում եմ՝ փոքրամասնություն կլինեն այդ մարդիկ»,- ասաց Գագիկ Մելիքյանը։

Մեր դիտարկմանը, թե ըստ Քոչարյանի՝ Սահմանադրական փոփոխություններից հետո երկրում կստեղծվի միակուսակցական համակարգ, ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշեց․ «Ես համակարծիք չեմ, նման նախագիծը լայն հնարավորություն է տալիս բազմակուսակցականության զարգացմանը եւ մրցակցությանը, որը ԱԺ ձեւավորման հարցում ժողովրդավարության առումով ավելի առաջադիմական ճանապարհ է»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել, որում հայտարարել է, որ ինքը դեմ է Սահմանադրական փոփոխություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ