News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սահմանադրություն խախտող իշխանությունը պետք է հեռացվի, ոչ թե սահմանադրություն փոխի։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։

Ըստ Դեմիրճյանի, ակնհայտ է, որ այսօր  սահմանադրական փոփոխությունների օբյեկտիվ անհրաժեշտություն եւ հասարակական պահանջ չկա։ «Ազգային ժողովի երեկվա քվեարկության արդյունքները ( 104 կողմ, 10 դեմ) ամենեւին չեն արտահայտում հասարակության տրամադրությունները։  Ակնհայտ է նաեւ, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը էլ ավելի է բեւեռացնելու  հասարակությունը,   սրելու է իրավիճակը երկրում, ինչն անթույլատրելի այն ժամանակ, երբ Հայաստանը  առանց չափազանցության գտնվում է պատերազմի շեմին։ Այս պայմաններում ճիշտ քայլ կլիներ իշխանությունների կողմից հանրաքվեի կասեցումը, առնվազն հետաձգումը»,- արձանագրել է Դեմիրճյանը։

Նրա կարծիքով, այն շտապողականությունը, որով իրականացվում է  սահմանադրական փոփոխությունների  գործընթացը  ցույց է տալիս, թե որքան է վարչախումբը կարեւորում այս փոփոխությունները իր իշխանությունը երկարաձգելու համար։ «Սակայն Հայաստանին անհրաժեշտ են իրական փոփոխություններ, ոչ թե մի խումբ մարդկանց շահերից բխող եւ հապճեպ իրականացվող սահմանադրական փոփոխություններ։ Գործող սահմանադրությունը բոլորովին չի խոչընդոտում երկրում առկա խնդիրների լուծմանը։ Ամեն գնով սահմանադրական փոփոխություններն անցկացնելու գործելակերպը անընդունելի է։ 2005 թվականին խայտառակ կեղծիքներով ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո ի՞նչ է փոխվել մեր երկրում։ Որեւէ առաջընթաց չենք կարող արձանագրել»,- նշել է նա եւ հավելել. «Ժամանակն է հասկանալ, որ ընտրություններ, հանրաքվեներ  կեղծելով եւ անվերջ  սահմանադրություն փոխելով երկիր չես կայացնի։ Նախ եւ առաջ պետք է կատարել սահանադրության պահանջները, ձեւավորել սահմանադրությունը հարգելու ավանդույթ։ Սահմանադրական նորմերը չպետք է մնան թղթի վրա։ Սահմանադրություն խախտող իշխանությունը պետք է հեռացվի, ոչ թե սահմանադրություն փոխի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ