News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական  խմբակցությունը չէր կարող քվեարկել այնպիսի փաստաթղթի օգտին, որում չեն ընդգրկվել մեր բոլոր առաջարկները, բայց մենք նաեւ չէինք կարող  դեմ քվեարկել այն փաթեթին, որում ամրագրված է մեր առաջարկների մի մասը։ Այդ մասին հոկտեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է «Օրինաց երկիր» կուսակցությունից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությանը։

Պատգամավորի կարծիքով, «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը  միշտ միասնական է եղել։ «Մեր քաղաքական ուժը մեկն է նրանցից, որոնք, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնող չհանդիսանալով, ակտիվորեն մասնակցել են բովանդակային քննարկումներին։  Մենք տեսանք, որ մեր առաջարկներն ընդունվեցին։ Դրա համար էլ որոշեցինք, որ խորհրդարանական խմբակցության մի մասը ձեռնպահ կմնա, մնացածները դեմ կքվեարկեն։ Այսինքն ստացվեց  2 դեմ եւ 3 ձեռնպահ», - նշել է Մարգարյանը։

Պատգամավորը հավելել է, որ կուսակցության ներկայացուցիչները նախնական  քննարկումների ընթացքում ասել են, որ իրենց դիրքորոշումը կախված կլինի իրենց ներկայացված առաջարկների ընդունումից։  «Մենք չենք կարող դեմ լինել այն փաստաթղթին, որում ամրագրված է  100%-անոց համամասնական ընտրական համակարգ։ Բայց իբր քիչ է, որ ժողովրդին զրկում են ուղղակիորեն նախագահ ընտրելու հնարավորությունից, նախատեսվում էր   նաեւ ընտրողների կոլեգիա ձեւավորել, որը պիտի ընտրեր երկրի ղեկավարին։ Մենք հասանք նրան, որ այդ դրույթը հանվեց սահմանադրական փոփոխությունների նախագծից, եւ նախագահին պիտի ընտրեն բացառապես Ազգային Ժողովի պատգամավորները», - ընդգծել է Հովհաննես Մարգարյանը։   

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների նախագծին եւ երկրի ղեկավարին տվել է իր համաձայնությունը՝ հարցը հանրաքվեի դնելու։ Ներկա 121 պատգամավորից կողմ է քվեարկել  104-ը,  դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝  3-ը:  «Օրինաց երկիր» կուսակցությունից Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանը եւ Լեւոն Դոխոլյանը ձեռնպահ են քվեարկել, իսկ Հեղինե Բիշարյանն ու Իշխան Խաչատրյանը՝ դեմ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ