News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Իսրայելը սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգության համար»,-օգոստոսի 27-ին թուրքական Today's Zaman  պարբերականն այպիսի խորագրով մի հոդված է տպագրել։ Հոդվածի հեղինակ Աբդուլլա Բոզքրուտը, վերլուծում է Թուրքիայի «Ազգային անվտանգության սկզբունքները» փաստաթղթի մեջ կատարված փոփոխությունները, որը հայտնի է նաեւ «Կարմիր գիրք» անվամբ։ Ոմանք «Կարմիր գիրքը» համարում են Թուրքիայի գաղտնի սահմանադրությունը։

Բոզքրուտը գոհունակությամբ նշում է, որ Թուրքիայի համար պոտենցիալ սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակից ջնջել են Իրանին եւ «եւ այլ սահմանակից պետություններին»։ Նա նաեւ ողջունել է այն փատը, որ Թուրքիայի համար սպառնալիք չեն ներկայացնում Ռուսաստանն ու Հունաստանը։

Սակայն փաստաթուղթը, նրա կարծիքով ունի լուրջ թերություն, Թուրքիայի համար վտանգ սպառնացող երկրների շարքում չի ընդգրկվել Իսրայելը։

Բոզքրուտը գրում է. «Այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները մայիս ամսին սպանեցին Թուրքիայի 9 քաղաքացու միջազգային ջրերում, Իսրայելը պետք է ընդգրկվի Թուրքիայի ազգային անվտանգությանն սպառնացող երկրների շարքում»:

Հաջորդիվ նա նշում է, որ փաստաթուղթը պետք է նաեւ արտացոլի Իսրայելի սպառնալիքները Թուրքիայի հետ սահմանին, մասնավորապես իրաքյան Քուրդիստանում։ Անկարայի պաշտոնյաները համոզված են, որ  իսրայելական հետախուզության աշխատակիցները վարձում են քուրդ ընդդիմադիրներին` Թուրքիայում քաղաքացիական ըմբոստություն առաջացնելու համար»։

Հեղինակը գոհունակությամբ նշում է, որ «Կարմիր գրքից» ամբողջությամբ հանվել են մահմեդական խմբավորումերի մասին հիշատակումները։ Միեւնույն ժամանակ «Կարմիր գրքի» հեղինակները պնդում են, որ նրանք  շարունակում են պայքարը մահմեդական ծայրահեղականության դեմ, որի մարմնավորումը «Ալ-Քաիդան» է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ